Ազգաբնակչութեան Համաշխարհային Օր
Արտաքին տեսք

Ազգաբնակչութեան Համաշխարհային Օր (անգլ.՝ World Population Day), ամէնամեայ տօն, որ կը նշուի 11 Յուլիսին ՄԱԿ-ի կողմէ[1]։
Նկարագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]1989 թուականին «Միաւորուած Ազգերու Կազմակերպութեան Զարգացման Ծրագրի կառավարիչներու խորհուրդը» (ՄԱԶԾ) առաջարկած է նշել այդ օրը 11 Յուլիսին, քանի որ 11 Յուլիս 1987-ին Երկրի բնակչութեան խտութիւնը գերազանցած է 5 միլիարտը։ Այդ օրը ծնած է Մատէյ Կաշպարը ՀՍՖՀ-էն, որ կը համարուի մոլորակի 5 միլիարտերորդ բնակիչը[2]։
Այս օրուան նպատակն է ուշադրութեան հրաւիրել ազգաբնակչութեան հարցերու, համընդհանուր զարգացման ծրագրերու, ընդհանուր խնդիրներու լուծումներու որոնման վրայ[3]։
Օրուայ թեմա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- 2020 թուական - «COVID-19․ ինչպէս պաշտպանել առողջութիւնը եւ կանանց ու երեխաներու իրաւունքները ներկայ ժամանակներուն»
- 2019 թուական - 2019 թուականի ազգաբնակչութեան համաշխարհային օր
- 2018 թուական - «Ընտանիքի ծրագրումը մարդու իրաւունքն է»
- 2017 թուական - «Ընտանիքի ծրագրում․ մարդոց կարողութիւններու ամրապնդում, զարգացման ապահովում»
- 2016 թուական - «Դեռահաս աղջիկներու ներդնումներ»
- 2015 թուական - «Արտակարգ իրաւիճակներուն խոցելի բնակչութիւն»
- 2014 թուական - «Երիտասարդներու ներդրումներ»
- 2013 թուական - «Պատանիներու յղիութիւն»
- 2012 թուական - «Վերարտադրողական առողջութեան ծառայութիւններու համընդհանուր հասանելիութիւնը»
- 2011 թուական - «Եօթ միլիարտ գործողութիւն»
- 2010 թուական - «Բոլորը կը հաշուեն»
- 2009 թուական - «Աղքատութեան դէմ պայքար։ Կրթութիւն աղջիկներու համար»
- 2008 թուական - «Ծրագրելով ընտանիքը՝ դուք կը ծրագրէք ձեր ապագան»
- 2007 թուական - «Տղամարդիկ՝ որպէս գործընկերներ մօր առողջութեան պահպանման գործին մէջ»
- 2006 թուական - «Երիտասարդ մարդիկ»
- 2005 թուական - «Հաւասարութիւնը ուժ կու տայ»
- 2004 թուական - «Բնակչութեան համաշխարհային օրը 10 տարեկան է»
- 2003 թուական - «1 միլիարտ պատանիներ»
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ «World Population Day 2021: Empower Women To Exercise Choice Over Their Bodies And Fertility»։ S A NEWS (en-US)։ 2021 թ․ հուլիսի 11։ արտագրուած է՝ 2020 թ․ հուլիսի 11
- ↑ Կաղապար:Ռուսերեն հոդված
- ↑ «World Population Day: Health And Rights Of Women In The Time Of COVID-19»։ NDTV.com։ արտագրուած է՝ 2020 թ․ հուլիսի 11