Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեան
Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեան | |
---|---|
![]() | |
Ծնած է | 12 Ապրիլ 1679 |
Ծննդավայր | Այնթէպ, Հալէպի գաւառ, Հալէպի Կուսակալութիւն, Օսմանեան Կայսրութիւն |
Մահացած է | 1 Հոկտեմբեր 1749 (70 տարեկանին) |
Կրօնք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[1] և Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Մասնագիտութիւն | Կաթոլիկ քահանայ և Կաթոլիկ եպիսկոպոս |
Վարած պաշտօններ | Armenian Catholic bishop? և Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք |
Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեան (12 Ապրիլ 1679, Այնթէպ, Հալէպի գաւառ, Հալէպի Կուսակալութիւն, Օսմանեան Կայսրութիւն - 1 Հոկտեմբեր 1749), Լիբանանի մէջ առաջնորդ հայ-հռոմէական (կաթողիկէ) հասարակութեան եւ առաջին կաթողիկոս-պատրիարք Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ, 1742-էն մինչեւ վախճանումը՝ 1749-ին։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Այնթապ։ Կը ձեռնադրուի Սիսի հայ առաքելական հայոց կաթողիկոսութեան միաբան, ապա Տրապիզոնի եպիսկոպոս՝ ձեռնադրուած Սիսի Պետրոս կաթողիկոսի ձեռամբ։ 31 տարեկանին, 1710-ին, կը դառնայ Բերիոյ Թեմի (Հալէպի) առաջնորդ, լաւ քարոզիչ եւ բեմասաց։
Քարոզելով կաթոլիկ հաւատքը հայ առաքելական եկեղեցւոյ կողմէ հալածուելով, իբրեւ հերձուածող կ'ապաստանի Լիբանան, անջատուելով Սիսի կաթողիկոսական աթոռէն։ Եղած է հիմնադիրը Լիբանանի Սուրբ Փրկիչ վանքի միաբանութեան, ապա Հայ Կաթողիկէ Եկեղեցւոյ։
Պաշտօնապէս Հայ Կաթողիկէ Եկեղեցին սկիզբ առած է, որպէս ինքնավար հոգեւորական հանրութիւն 1742 թուականին, երբ Հռոմի Պենետիկտոս ԺԴ Սուրբ Պապը Աբրահամ Արծիւեանը կը նշանակէ Կիլիկիան Հայաստանի Պատրիարք: Այսպիսով փաստօրէն կը դառնայ Հայ Կաթողիկէ առաջին կաթողիկոս-պատրիարքը[2]։
1979-ին Լիբանանի մէջ հրապարակուած է 50 մմ տրամագիծով յուշամետալ, յուշադրամ, նուիրուած՝ Կաթողիկէ հայերու կաթողիկոս-պատրիարք Աբրահամ Արք. Արծիւեանի ծննդեան 300 ամեակին[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ Catholic-Hierarchy.org — USA: 1990.
- ↑ «Աբրահամ Պետրոս Ա. Արծիւեան (1679-1749)»։ Armenian Catholic Church (en-US)։ արտագրուած է՝ 2025-06-25
- ↑ «ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԷ ԵԿԵՂԵՑՒՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ»։ www.jamanak.com։ արտագրուած է՝ 2025-06-25