Աբրահամ Ալիխանեան
| Աբրահամ Ալիխանեան | |
|---|---|
|
| |
| Ծնած է | 20 Փետրուար (4 Մարտ) 1904[1] |
| Ծննդավայր | Գանձակ, Ռուսական Կայսրութիւն[2][1] |
| Մահացած է | 8 Դեկտեմբեր 1970[3] (66 տարեկանին) |
| Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
| Քաղաքացիութիւն |
|
| Ազգութիւն | Հայ[1] |
| Ուսումնավայր | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան?[1] |
| Մասնագիտութիւն | ֆիզիքոս, գիւտարար, միջուկային ֆիզիկոս և համալսարանի դասախօս |
| Աշխատավայր | Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ?[1] և Տեսական և փորձարարական ֆիզիկայի ինստիտուտ?[1] |
| Վարած պաշտօններ | տնօրէն[1] |
| Անդամութիւն | Ռուսաստանի Գիտութիւններու Ակադեմիա, Խորհրդային Միութեան Գիտութիւններու Ակադեմիա[1], Սերպեան գիտութիւններու եւ արուեստներու կաճառ և Հայաստանի Գիտութիւններու Ազգային Ակադեմիա[1] |
| Երեխաներ | Տիգրան Ալիխանով |
Աբրահամ Ալիխանեան (ռուսերէն՝ Աբրամ Ալիխանով, 20 Փետրուար (4 Մարտ) 1904[1], Գանձակ, Ռուսական Կայսրութիւն[2][1] - 8 Դեկտեմբեր 1970[3], Մոսկուա, Խորհրդային Միութիւն), Խորհրդային Միութեան առաջնակարգ բնագէտներէն մէկը։ Կարեւոր մասնակցութիւն բերած է երկրի կորիզային ուժի զարգացման եւ գիւտեր ըրած է իր մասնագիտութեան մէջ։
Կենսագրական գիծեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Էլիզաւեթպոլ։ Աւարտած է Լենինկրատի (այժմ՝ Ս. Փեթերսպուրկ) բազմարուեստից հիմնարկը (1929)։
1927-41-ին աշխատած է Խորհրդային Միութեան Գիտութիւններու Ակադեմիայի բնագիտութեան եւ թեքնիքի հիմնարկին մէջ։
Առաջին աշխատութիւնները նուիրուած եվ Ք. ճառագայթներու (X-ray) վերլուծման եւ բնագիտութեան։
1934-ին սկսած է հետազօտել ճառագայթարձակումը եւ ճառագայթարձակ շողարձակումնեը։
1930-ական թուականներուն կատարած է կարգ մը գիւտեր այս բնագաւառին մէջ, մէկ մասը եղբօր՝ Արտեմ Ալիխանեանի հետ։
1939-ին Խորհրդային Միութիւններու Գիտութիւններու Ակադեմիայի թղթակից անդամ ընտրուած է, իսկ 1943-ին՝ իսկական անդամ։
Ալիխանեան կազմակերպած է Կովկասի բարձրագոյն գագաթի՝ Էլպրուս լերան տիեզերական ճառագայթներու հետազօտման առաջին արշաւախումբը 1940 թուականին։
1943-ին եղբօր հետ զբաղած է տիեզերական ճառագայթներու ուսումնասիրութեամբ (Արագածի տիեզերական ճառագայթներու հետազօտման կայանին մէջ) եւ անոնց հեղեղին մէջ յայտնաբերած է մեծ «փրոթոն»ներու հոսք, որ համաշխարհային առումով վճռական դեր խաղացած է տիեզերական ճառագայթներու բնագիտութեան ասպարէզին մէջ կատարուելիք յետագայ ուսումնասիրութիւններուն համար։ Նոյն տարին ընտրուած է Հայաստանի նորակազմ Գիտութիւններու Ակադեմիայի իսկական անդամ։
Ալիխանեան 1945–68-ին եղած է Ջերմաթեքնիք տարրալուծարանի (1957-էն՝ Խորհրդային Միութեան Գիտութիւններու Ակադեմիայի տեսական եւ փորձառական բնագիտութեան հիմնարկ) տնօրէն։
Ան եւ իր աշխատակիցները ստեղծած են ծանր ջրային դանդաղեցուցիչով առաջին կորիզային «ռէաքթոր»ը Խորհրդային Միութեան մէջ։
Ալիխանեան կորիզային բնագիտութեան խորհրդային դպրոցի հիմնադիրներէն մէկը եղած է։ Անոր նախաձեռնութեամբ եւ ղեկավարութեամբ սկսած է Մոսկուայի արագացուցիչին կառուցումը 1961-ին, իսկ անոր ղեկավարութեամբ նախագծուած է նաեւ տասը անգամ աւելի ուժանիւթով արագացուցիչի կառուցումը[4]։
Մրցանակներ եւ պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալիխեան երեք անգամ ստացած է Խորհրդային Միութեան պետական մրցանակը (1941, 1948, 1953) եւ պարգեւատրուած է զանազան շքանշաններով։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 Алиханов Абрам Исаакович // Большая советская энциклопедия: [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան
- ↑ «ԱԲՐԱՀԱՄ ԱԼԻԽԱՆԵԱՆ (մահ՝ 8 Դեկտեմբեր, 1970)»։ Armenian Prelacy (en-US)։ արտագրուած է՝ 2025-09-01