Jump to content

Էլտա Կրին

Էլտա Կրին

էլդա կրին
Ծննդեան անուն Էլդա Աշոտի Գրիգորեան
Ծնած է 10 Մարտ 1928(1928-03-10)[1]
Ծննդավայր Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1]
Մահացած է 27 Հոկտեմբեր 2016(2016-10-27)[1] (88 տարեկանին)
Մահուան վայր Երեւան, Հայաստան
Քաղաքացիութիւն  Խորհրդային Միութիւն
 Հայաստան
Ուսումնավայր Վալերի Բրիւսովի անուան պետական լեզուահասարակագիտական համալսարան
Մասնագիտութիւն գրագէտ, հոգեբան
Աշխատավայր Երեւանի Պետական Համալսարան
Երեխաներ Աննա Էլպաքեան եւ Մարինէ Աբրահամեան

Էլտա Կրին (կամ՝ Էլդա Գրին, Էլտա Աշոտի Գրիգորեան, 10 Մարտ 1928(1928-03-10)[1], Թիֆլիս, Խորհրդային Միութիւն[1] - 27 Հոկտեմբեր 2016(2016-10-27)[1], Երեւան, Հայաստան) հայ գրող, հոգեբան, համալսարանի դասախօս եւ իրաւաբան:

Ծնած է 1928 թվականին, Թիֆլիս (Վրաստան), մտաւորական ընտանիքի մէջ։ Հայրը՝ Աշոտ Դաւիթ Գրիգորեանը, իր յեղափոխական Կրին ծածկանունով է դստեր արձանագրեր ծննդեան վկայականին մէջ։ Էլդա Կրինի մանկութեան և ուսումնառութեան առաջին տարիները անցեր են Մոսկուայի մէջ։ 1937 թուականին անոր հօրը, որը Նաւթի համամիութենական գիտահետազօտական ինսդիդուտի տնօրէնն էր, քաղաքական պարճառներով ձերբակալեուր և աքսորեր են Կոլիմա։ Ընտանիքը փոխադրուեր է Երևան։ Այստեղ Էլդա Կրինն ընդունոււեր է և աւարտեր Պուշկինի անոան դպրոցը, այնուհետև գերազանցությամբ՝ Ռուսական մանկավարժական ինսդիդուտի օտար լեզուներու ճիւղը՝ զուգահեռ աշխատելով հայկական հեռագրական գործակալութեւան մէջ որպէս թղթակից։ Ասպիրանդուրան աարտեր է Մոսկուայի մէջ, ուր 1955 թվականին պաշտպաներ է թեկնածուական թեզ հոգելեզրաբանութեան գծով։ Նոյն թւակաէն հոգեբանութիւն է դասաւանդեր է Երևանի պետական համալսարանին մէջ որպէս հոգեբանութեան փրոֆեսէօր։ ե1968 թուականէն հանդիսացեր է դատահոգեբանական փորձաքննութան հիմնադիրը Հայաստանի մէջ, նոյն թուականէն աշխատեր է որպէս Կրին ծնած է Թիֆլիս, Վրաստան: 1943 թուականէն 1947, ան ուսանած է Օտար Լեզուներու Բաժանմունքէն ներս՝ Երեւանի Ռուսական Մանկավարժական Ինսդիդուտ: Ան հրատարակած է 10 կարճ պատմուածքներու գիրքեր: 2010 թուականին հրատարակեց «Ձեռքերը» գիրքը 35 տարբեր լեզուներով, ներառեալ Իսլանտերէն, Չինարէն, Ճափոներէն, Հնդկերէն, Եբրայերէն, եւլն: Արաբերէնի թարգմանուեցաւ բանաստեղծ Յարութ Վարդանեանի կողմէ:[աղբիւրի կարիք ունի]

Գործունէութիւն

1972 թվականէն Մոսկուայէն ստացեր է տոքտորականը՝ գրելով սոցիալ-հոգեբանական ոլորտին առնչուող իր թեզը։ Շուրջ 140 գիտական աշխատանքներու հեղինակ է, որոնցմէ է նաև դասագրքերու ու ձեռնարկներու, որոնք, մասնաւորապէս իրաւաբանական հոգեբանութեան ոլորտինմէջ, հանրապետութեան մէջ առաջինն են։ 2004 թուականէն ՀՀ մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ է։ Ընդգրկուած է աշխոյժ հասարակական գործունէութեան մէջ, ՀՀ նախագահին կից ներման յանձնաժոողվի անդամ էր։ Մաս կազմած է նաև քանի մը այլ յանձնաժողովներու մէջ։ Էլդա Կրինն այդ բոլորին զուգահեռ կը գրէ նաև հայերէն և ռուսերէն պատմուածքներ (սկսած 1957 թվականէն), որոնք հրատարակուեր են հանրապետութեան և արտերկրի տարբեր թերթերուն, ամսագրերուն և ժողովածուներուն մէջ։ Անոր ստեղծագործութիւնները թարգմանուեր են աշխարհի զանազան լեզուներով։

  • Գիշերային էտյուդ, Երեւան, 1973։
  • Իմ այգին, Երեւան, 1983։
  • Մանկության ափ, Երեւան, 1987։
  • Белые птицы, Ереван, 1988.
  • Ուզում ենք գեղեցիկ ապրել, Երեւան, 1992։
  • Шаги по мокрому песку, Ереван, 1997.
  • Օրը դեռ չի վերջացել, Երեւան, 2000։
  • Ռեքվիեմ, 2002։
  • Փաստաբանական գործունեության հոգեբանություն։ Զանգակ-97, 2002, 60 էջ[2]։
  • Դատահոգեբանական փորձաքննությունը քրեական եւ քաղաքացիական դատավարություններում։ Զանգակ - 97, 2002, 72 էջ[3]։
  • Դատական գործունեության հոգեբանություն։ Զանգակ-97, 2002, 54 էջ[4]։
  • Ուղղիչ (պենիտենցիար) հոգեբանություն։ Զանգակ-97, 2002, 54 էջ[5]։
  • Երազների տիեզերք, Երեւան, 2004։
  • Իրավաբանական հոգեբանություն։ Դասագիրք բարձրագույն ուս. հաստատ. համար (համահեղինակ)։ Զանգակ-97, 2004, 432 էջ[6]։
  • Մեղք, ապաշավանք, կատարսիս։ Զանգակ-97, 2005, 69 էջ[7]։
  • Bili ptaci, Praha, 2006.
  • Этот удивительный цвет хаки, Ереван, 2008.
  • Ձեռքերը. պատմվածք 35 լեզուներով, Երեւան, 2010, 160 էջ։ ISBN 978-99941-1-790-1
  • Նատյուրմորտ սեւ ֆոնի վրա, 2011, 176 էջ։ ISBN 978-99941-1-879-3
  • Натюрморт на черном фоне, Ереван, 2011:
  • Ծառերին դեռ կախված էր առավոտը։ 2015, 168 էջ։ ISBN 978-9939-68-392-8
  • Elda Grin, "Riviera Caucasien", 10 nouvelles. Traduit de l'arménien par Arusyak Bakhchinyan Grino. Erevan, 2016.
  • Ինձ հետ սիրալիր մի՛ խոսիր։ «Գրական թերթ», 1969, № 7։

Ծանօթագրութիւններ

[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.armradio.am/hy/2016/10/27/մահացել-է-էլդա-գրինը/
  2. Գրին Էլդա Աշոտի (2002)։ Փաստաբանական գործունեության հոգեբանություն (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993025177 
  3. Գրին Էլդա Աշոտի (2002)։ Դատահոգեբանական փորձաքննությունը քրեական եւ քաղաքացիական դատավարություններում (հայերեն)։ Զանգակ - 97։ ISBN 9789993024392 
  4. Գրին Էլդա Աշոտի (2002)։ Դատական գործունեության հոգեբանություն (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993025160 
  5. Գրին Էլդա Աշոտի (2002)։ Ուղղիչ (պենիտենցիար) հոգեբանություն (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993025184 
  6. Արզումանյան Սերգեյ Ջումշուդի, Գրին Էլդա Աշոտի (2004)։ Իրավաբանական հոգեբանություն։ Դասագիրք բարձրագույն ուս. հաստատ. համար (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789993027744 
  7. Գրին Էլդա Աշոտի (2005)։ Մեղք, ապաշավանք, կատարսիս (հայերեն)։ Զանգակ-97։ ISBN 9789994110018