Ափրիկէ

Ափրիկէի քարտէսը

Ափրիկէ, աշխարհի երկրորդ մեծագոյն ցամաքամասն է իր տարածութեամբ եւ կը բաղկանայ 53 երկիրներէ։

Ափրիկէի մեծագոյն մասը ծածկուած է տափաստաններով եւ անապատներով ( Սահարա, Քալահարի, եւլն )։

Սահարա, Ափրիկէի հիւսիսակողմը, աշխարհի ամենատաք շրջանն է։ Հասարակածը կ'անցնի Ափրիկէի մէջէն Կապոնէն մինչեւ Քենիա:

Հասարակածային գօտիին մօտիկ կը տարածուին շատ խիտ անտառներ, մինչ հարուստ դաշտագետինները կը ծածկեն արեւելքի եւ հարաւի մեծ մասը։ Հոն կ'ապրին կենդանիներու մեծ խումբեր (վագերաձի, յամոյր, իմփալա, ընձուղտ, եւ փիղ որոնք որսն են միւս կենդանիներուն առիւծի, բորենիի, ընձառիւծի

Հիւսիսային Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ռամզէս II փարաւոնի տաճարը Ապու Սիմպլին մէջ, Եգիպտոս

Հիւսիսային Ափրիկէ մեծ մասով ծածկուած է Սահարայի անապատով։ Հոն հազուադէպորէն կ'անձրեւէ։ Ջուր դժուար է գտնել հոն, բացառեալ ովասիսները, ուր հողին մակերերեսը հազիւ կը թրջուի։ Հիւսիսային Ափրիկէ բնակուած է արաբներէ եւ սպիտակ ցեղի պերպերներէ։ Պերպեր ցեղերու կողքին ներկայ են թուարէկներ եւ մաւեր (սերած արաբ եւ պերպեր ցեղերու խառնուրդէն)։ Թուարէկները Սարահայի մէջ բնակող վաչկատուն հովիւներ են։ Կը պահեն արաբական ուղտերու կարեւոր խումբեր եւ այծեր։ Ափրիկէի հիւսիսը բաղկացած է գլխաւորապէս Մաղրիպէ (Ալճերիա, Թունիզ, Մարոք), Լիպիայէ, Եգիպտոսէ, Մաւրիտանեայէ։ Հիւսիսային Ափրիկէ կը հատկանշուի իսլամական կրօնքով։

Արեւմտեան Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Սբ. Գէորգ եկեղեցին Լալիպելային մէջ, Եթովպիա

Արեւմտեան Ափրիկէ երկիրներէն ոմանք, ինչպէս՝ Սենեկալ, Ղանա եւ Նիկերիա տարածուն են, իսկ ուրիշներ, ինչպէս՝ Թոկօ եւ Կամպիա, փոքրատարած։ Իրենց բարեբեր հողին վրայ կը մշակուին սուրճ, քաքաօ, ձգախէժ եւ արամաւի իւղ։ Նիկերիա Ափրիկէի ամենախիտ բնակչութիւն ունեցող երկիրն է, ուր քարիւղ կայ։ Շնորհիւ իր քարիւղին՝ Նիկերիա դարձած է ճարտարարուեստական երկիր մը։ Ունի սննդեղէնի, զգեստեղէնի ու պողպանի արտադրութիւն եւ ինքնաշարժի ճարտարարուեստ։

Կեդրոնական Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Կեդրոնական Ափրիկեան Հանրապետութիւն, Քամերուն եւ Գոնկօ մաս կը կազմեն կեդրոնական Ափրիկէին։ Գոնկո (կամ Զայիր) գետի ափին կը տարածուի արեւադարձային խիտ անտառը։ Գետին վրայ կը տեղափոխուին նաւով կամ մակոյկով՝ շինուած անտառի փայտէն։ Նաւու մը վրայ կայ շուկայ, դեղարան եւ ոստիկանութիւն՝ նմանելով գետին վրայ տեղափոխւող քաղաքի մը։

Արեւելեան Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Արեւելեան Ափրիկէ կը բաղկանայ 7 երկիրներէ, որոնց շարքին են Եթովպիա, Սոմալիա եւ Թանզանիա: Հոն կլիման աւելի զով է, քան մոտակայ ուրիշ շրջանները։ Արդարեւ, հոն կը տիրապետեն լեռներն ու բարձրաւանդակները։ Ափրիկէի մեծ մասը ծածկուած է բարձրահասակ խոտերով եւ ծառերով։ Այս շրջանները կը կոչուին սաւաննա։ Արեւելեան Ափրիկէ ունի հսկայ տարածութիւններ, ուր կը պաշպանուին վայրի կենդանիներ, ինչպէս՝ առիւծներ, վագրեր, գետաձիեր, ընձուղտներ եւ փիղեր:

Հարաւային Ափրիկէ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Հարաւային Ափրիկէ բաղկացած է հետեւեալ երկիրներէ՝ Անկոլա, Զամպիա, Մալաուի, Նամիպիա, Զիմպապուէ, Մոզապիք, Պոթսուանա, Հարաւին Ափրիկէ եւ Մատակասքար կղզին։ Արեւելեան կողմը կան բարձր տափաստաններ, խորունկ հովիտներ եւ երկու մեծ գետեր՝ Լիմփոփօ եւ Զամպէզի: Արեւմտեան կողմը՝ Ատլանտեանը եզերող շրջանը Քալահարի անապատն է, որ կ'իշխէ։ Այս անապատին մէջ պոշիմանները կ'ապրին որսով, ինչպէս մեղրով եւ պտուղներով։ Հարաւային Ափրիկէի երկիրներուն հողին ընդէրքը կը պարունակէ ադամանդ, ոսկի, երկաթ եւ պղինձ: Հարաւային Ափրիկէ աշխարհի ամենահարուստ երկիրն է ոսկիի եւ ադամանդի հանքերով։

Երկիրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

Ալճերիական բնապատկեր
 
 
Ղպտիներու եկեղեցի, Եգիպտոս
Կեդրոնական Ափրիկեան բնակիչ
Քենիա
Մատակասքար
Որսորդ, Մալի
Մասաի ցեղի կին
Սաւաննա Թանզանիոյ մէջ
Դրօշ Անունը Տարածք
(քմ²)
Բնակչութիւն Մայրաքաղաք
Հիւսիսային Ափրիկէ
Ալճերիա 2 381 740 34 178 188 Ալճերիա
Եգիպտոս[1] 1 001 450 82 868 000 Գահիրէ
Լիպիա 1 759 540 6 310 434 Թրիփոլի
Մարոք 446 550 34 859 364 Ռապաթ
Սուտան 1 861 484 30 894 000 Խարթում
Թունիս 163 610 10 486 339 Թունիս
Արեւմտեան Սահարա[2] 266 000 405 210 Էլ Այիւն
Արեւելեան Ափրիկէ
Պուրունտի 27 830 8 988 091 Պուճումպուրայ
Քոմորեան կղզիներ 2 170 752 438 Մորոնի
Ճիպութի 23 000 623 891 Ճիպութի
Երիթրէա 121 320 5 647 168 Ասմերա
Եթովպիա 1 127 127 84 320 987 Ատիս Ապէպա
Քենիա 582 650 39 002 772 Նայրոպի
Մատակասքար 587 040 20 653 556 Անթանանարիվու
Մալաուի 118 480 14 268 711 Լիլոնկուէ
Մաւրիկիոս 2 040 1 284 264 Պորթ Լուիս
Մոզամպիք 801 590 21 669 278 Մապութու
Ռուանտա 26 338 10 473 282 Քիկալի
Սէյշելներ 455 87 476 Վիքթորիա
Սոմալիա 637 657 9 832 017 Մոկատիշու
Հարաւային Սուտան 619 745 8 260 490 Ճուպա
Թանզանիա 945 087 44 929 002 Տոտոմա
Ուկանտա 236 040 32 369 558 Քամփալա
Զամպիա 752 614 11 862 740 Լուսաքա
Զիմպապուէ 390 580 11 392 629 Հարարէ
Կեդրոնական Ափրիկէ
Անկոլա 1 246 700 12 799 293 Լուանտա
Քամերուն 475 440 18 879 301 Եաունտէ
Կեդրոնական Ափրիկէի
Հանրապետութիւն
622 984 4 511 488 Պանկուի
Շատ 1 284 000 10 329 208 Ն'Տճամենա
Քոնկօի Հանրապետութիւն 342 000 4 012 809 Պրազավիլ
Քոնկօի Տեմօկրաթական
Հանրապետութիւն
2 345 410 69 575 000 Քինշասա
Հասարակածային Կուինէա 28 051 633 441 Մալապու
Կապոն 267 667 1 514 993 Լիպրէվիլ
Սան Թոմէ եւ Փրինսիփ 1 001 212 679 Սան Թոմէ
Հարաւային Ափրիկէ
Պոթսուանա 600 370 1 990 876 Կապորոնէ
Լեսոթոյ 30 355 2 130 819 Մասերու
Նամիպիա 825 418 2 108 665 Ուինտհուք
Հարաւ-Ափրիկէան
Հանրապետութիւն
1 219 912 51 770 560 Պլումֆոնթէյն,
Քէյփթաուն,
Փրեթորիա[3]
Սուազիլենտ 17 363 1 123 913 Մպապանէ
Արեւմտեան Ափրիկէ
Պենին 112 620 8 791 832 Փորթօ Նովօ
Պուրքինա Ֆասօ 274 200 15 746 232 Ուակատուկու
Քափու Վերտէ 4 033 429 474 Փրաեա
Կամպիա 11 300 1 782 893 Պանճուլ
Ղանա 239 460 23 832 495 Աքքրա
Կուինէա 245 857 10 057 975 Քոնաքրի
Կուինէա Պիսսաու 36 120 1 533 964 Պիսսաու
Քոթ տ'Իվուար 322 460 20 617 068 Ապիճան,[4]
Եամուսուքրօ
Լիպերիա 111 370 3 441 790 Մոնրովիա
Մալի 1 240 000 12 666 987 Պամաքօ
Մաւրիթանիա 1 030 700 3 129 486 Նուաքշոթ
Նիկեր 1 267 000 15 306 252 Նիամէյ
Նայճերիա 923 768 166 629 000 Ապուճա
Սենեկալ 196 190 13 711 597 Տաքար
Սիերրա Լեօնէ 71 740 6 440 053 Ֆրիթաուն
Թոկօ 56 785 6 019 877 Լոմէ
Եւրոպական Տէրութիւններու Տարածքներ
Սբ. Հեղինէի, Համբարձման Եւ Թրիսթան տա Քունեայ Կղզիներ 420 7 728
Պրիթանական Տարածք Հնդկական Ովկիանոսին Մէջ 56 3 000
Քանարեան Կղզիներ[5] 7 492 1 694 477
Ceuta[6] 20 71 505
Մելիլեայ[7] 12 66 411
Մատէյրա Կղզիներ[8] 797 245 000
Մայեօթ 374 223 765
Ռեիւնիոն 2 512 743 981
Ընդհանուր 30 368 609 1 001 320 281

Ծանօթագրութիւններ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  1. Եգիպտոսի մի մասը տեղակայուած է Արեւմտեան Ասիոյ մէջ, նշուած տարածքը եւ բնակչութիւնը կը վերաբերի միայն ափրիկական տարածքին, Սուէզի ջրանցքէն դէպի արեւմուտք ընկած մասին:
  2. Արեւմտեան Սահարայի տարածքին վրայ կը հաւակնէ Մարոքը:
  3. Պլումֆոնթէյնը Հարաւային Ափրիկէի դատական մայրաքաղաքն է, Փրեթորիանկառավարութեան նստավայրն է, Քէյփթաունը՝ օրենսդիր մարմնի:
  4. Yamoussoukro is the official capital of Côte d'Ivoire, while Abidjan is the de facto seat.
  5. The Spanish Canary Islands, of which Las Palmas de Gran Canaria are Santa Cruz de Tenerife are co-capitals, are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco and Western Sahara; population and area figures are for 2001.
  6. The Spanish exclave of Ceuta is surrounded on land by Morocco in Northern Africa; population and area figures are for 2001.
  7. The Spanish exclave of Melilla is surrounded on land by Morocco in Northern Africa; population and area figures are for 2001.
  8. The Portuguese Madeira Islands are often considered part of Northern Africa due to their relative proximity to Morocco; population and area figures are for 2001.

Աղբիւրներ[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]

  • Մշակութային Իմ Առաջին Հանրաքիտարանս, Հրատարակութիւն CCM, էջ 8,9,10,11: